Էմիրությունները կարող է գնել «Լուկօյլի» արտերկրյա ակտիվները

Էմիրություններում գործող International Holding Company ընկերությունը կարող է գնել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի՝ «Լուկօյլի» արտերկրյա ակտիվները։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին։ Դրանց փոխանցմամբ՝ Աբու-Դաբիում գրանցված այս կոնսորցիումը արդեն իսկ տեղեկացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը ռուսական նավթային ընկերության արտերկրյա ունեցվածքի հանդեպ իր հետաքրքության մասին։

«Լուկօյլի» արտերկրյա դուստր ձեռնարկությունների բնականոն գործունեությունը կաթվածահար էր եղել նախորդ ամիս Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցներից հետո։