ԵՄ-ը կմասնակցի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, բայց չի միանա որպես անդամ

Եվրոպական Միությունը կմասնակցի այս շաբաթվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպմանը, սակայն երկուշաբթի օրը խոսնակը շեշտել է, որ Բրյուսելը չի միանում որպես անդամ:

Միջերկրածովյան հարցերի Եվրոպական հանձնակատար Դուբրավկա Սուիցան կուղևորվի Վաշինգտոն՝ ներկայացնելու ԵՄ-ն այս շաբաթ կայանալիք հանդիպմանը:

«Նա կմասնակցի «Խաղաղության խորհրդի» հանդիպմանը այն հատվածում, որը նվիրված է Գազային: Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական հանձնաժողովը չի դառնում «Խաղաղության խորհրդի» անդամ», - ասել է ԵՄ խոսնակ Գյոմ Մերսիեն։

«Խաղաղության խորհուրդը», որի նախագահն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի սկզբանե ստեղծվել է վերահսկելու Գազայի հրադադարը և պատերազմից հետո «Համաս»-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հարձակման հետևանքով վերականգնման գործընթացը:
Բայց, այնուհետև, նպատակներն ընդլայնվեցին՝ ներառելով տարբեր միջազգային կոնֆլիկտներ լուծելու գործառույթը, ինչն էլ առաջացրել էր մտավախություն, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստեղծել ՄԱԿ-ի մրցակից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին