ԵՄ-ն պետք է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին մտածի. Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դժգոհություններն ու ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքները խթանում են եվրոպական երկրներին՝ փնտրելու անվտանգության այլ ձևաչափեր: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ եվրոպական երկրները հրաժարվեցին իրենց նավատորմներն ուղարկել Հորմուզի նեղուց՝ գլոբալ առևտրային նավարկությունը բացելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է հեռանալ դաշինքից, ինչն իսկական ճգնաժամ կդառնա ՆԱՏՕ-ի համար:

Ալբարեսն ընդգծել է, որ որոշումն ամբողջությամբ Թրամփի ձեռքում է, բայց հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնաբար կանգնել են Վաշինգտոնի կողքին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ:

«ՆԱՏՕ-ն փոխշահավետ դաշինք է ինչպես եվրոպացիների, այնպես էլ ամերիկացիների համար… Բայց ԱՄՆ վարչակազմի հայտարարություններն ու եվրատլանտյան անվտանգության նոր դիրքորոշումները մեզ՝ եվրոպացիներիս, դրդում են մեր ինքնիշխանության ու պաշտպանական հարցերում ինքնուրույն քայլեր ձեռնարկել», - ասել է Ալբարեսը La Sexta հեռուստաալիքին՝ հավելելով ԵՄ-ն պետք է համաեվրոպական բանակ ստեղծելու և իր պաշտպանական արդյունաբերությունները ինտեգրելու մասին մտածի, ինչպես նաև ստեղծի թվային մի շուկա և կապիտալ շուկաների միություն:

Իսպանիայի ձախակողմյան կառավարությունը Իրանի դեմ պատերազմի ամենակատաղի քննադատներից մեկն է։ Անվանելով այդ պատերազմն անօրինակ՝ Իսպանիան փակել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի ռմբակոծիչների համար և արգելել օգտագործել հարավային Իսպանիայում համատեղ գործող ռազմական բազաները:
Թրամփը հակադարձել է Իսպանիային՝ սպառնալով առևտրային տուրքեր կիրառել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ ղեկավարության հետ