ԵՄ-ն Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրը հաստատել է 6.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը։ Այն Եվրամիության կողմից Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկի մաս է։ Այն նախատեսված է ռուսական ներխուժումից պաշտպանվելու նպատակով։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ միջոցները նախատեսվում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների ձեռքբերման համար։ Գումարը կտրամադրվի այն բանից հետո, երբ Կիևը կներկայացնի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Եվրոպացի առաջնորդները Կիևում այսօր հավաքվել են՝ նշելու Ուկրաինայի անկախության 35-րդ ամյակը։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան X-ում լուսանկարներ է հրապարակել՝ Կիևի երկաթուղային կայարանում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմին, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին դիմավորելիս։

Նախատեսվում է նաև Ուկրաինային աջակցող երկրների՝ «Կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց չի պատրաստվում հանձնվել. ԶելենսկիՆորվեգիան եկող տարի ավելի քան 9 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային