ԵՄ-ն ու Հնդկաստանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Հնդկական արտադրության մեծ հեռահարության հրթիռ, արխիվ

Եվրամիությունն ու Հնդկաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերը։

«Պաշտպանության ոլորտում ԵՄ-Հնդկաստան պայմանագրի» նախագծի համաձայն՝ Բրյուսելը և Դելին մտադիր են խորհրդակցություններ անցկացնել ռազմական արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։

«Մասնավորաբար քննարկվելու է ԵՄ պաշտպանական նախաձեռնություններում Հնդկաստանի ներգրավման հնարավորությունը», - հաղորդում է գործակալությունը։