Եվրամիությունը երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կհաստատի, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը:
«Երկուշաբթի օրը մենք նոր պատժամիջոցներ կընդունենք Ռուսաստանի դեմ՝ ներառելով ևս150 կառույց և 50 բանկ, և հենց Ֆրանսիան է առաջարկել ավելացնել դրանց մեծ մասը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հադադը:
Նախարարը նաև դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ արգելել ֆրանսիացի երկու լրագրողների և երկու օրենսդիրների մուտքը երկիր:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ավելի վաղ հայտարարել էր, թե փաստը, որ Կրեմլն այդ արգելքը ներկայացնում է իբրև պատասխան հուլիսին Ֆրանսիայից ռուս ենթադրյալ պրոպագանդիստ, RT France-ի նախկին ղեկավար Քսենյա Ֆյոդորովայի արտաքսման, «հաստատեց նրա կապը ռուսաստանյան իշխանությունների հետ»: