ԵՄ-ն է՛լ ավելի կխստացնի ռուսաստանցիների մուտքի սահմանափակումները

Արխիվ

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել դաշինքի տարածք ռուսաստանցիների մուտքի սահմանափակումները՝ ըստ էության դադարեցնելով բազմակի օգտագործման Շենգենյան վիզաների տրամադրումը։ Այս մասին հաղորդում է Politico հանդեսը՝ վկայակոչելով երեք եվրոպացի պաշտոնյաների։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ։ Դրա հաստատման դեպքում Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան միայն միանգամյա մուտքի վիզաներ ստանալ՝ բացառությամբ մարդասիրական նշանակություն ունեցող դեպքերի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Politico. Lukoil-ը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. այն ներառում է հեղուկ բնական գազի ներմուծման արգելքԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների նկատմամբԵՄ մուտք գործելու արգելքը չի տարածվում ՌԴ նախագահի վրա. ՀիփերԶելենսկին կրկին կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա