ԵՄ-ն առոչինչ է համարել Միջերկրական ծովում իրավասության մասին Լիբիա-Թուրքիա հուշագրի վավարեցումը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդների գագաթնաժղովին, 15-ը հոկտեմբերի, 2026թ., Բրյուսել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարություն են արել, որում «խոր ափսոսանք» ենք հայտնում Լիբիայի խորհրդարանի կողմից Միջերկրական ծովում իրավասության սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի հետո փոխըմբռնման հուշագրի վավերացման առնչությամբ:

Հուշագիրը երեկ վավերացրել է ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարի աջակցությունը վայելող և Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատը, որը որպես այլընտրանք է գործում Տրիպոլիի օրենսդիր մարմնին: Չնայած ՄԱԿ-ը ճանաչում է պալատի գործունեությունը, սակայն չի ճանաչում մրցակից և արևելքում գործող և Խալիֆա Հաֆթարի հետ առնչվող կառավարությունը:

Փոխըմբռնման հուշագիրը Թուրքիային հնարավորություն կտա ամրապնդել իր իրավական և դիվանագիտական դիրքերը այնպիսի հարցերով, թե որ ծովային տարածքների նկատմամբ կարող է իրավունքներ ունենալ: Այն կարող է նաև աջակցել Թուրքիայի պահանջներին ծովում հետազոտական աշխատանքների և ապագա էներգետիկ նախագծերի հետ կապված տարածքների նկատմամբ և ամրապնդում է Անկարայի դիրքերը Հունաստանի և Կիպրոսի հետ վեճերում։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարության էկրանակադրը:

«Մենք խորապես ափսոսում ենք Լիբիայի խորհրդարանի կողմից այսօր Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ այսպես կոչված Լիբիա-Թուրքիա փոխըմբռնման հուշագրի վավերացման համար։

Հիշեցնում ենք, որ ԵՄ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտվել է Եվրոպական խորհրդի կողմից 2019 թվականին և մնում է անփոփոխ։ Այս համաձայնագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին և առոչինչ է»,- ասվում է հայտարարությունում։

Եվրոպացի պաշտանյաները նաև վերահաստատել են համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ։ «Մենք վերահաստատում ենք ԵՄ-ի հայտնի դիրքորոշումը՝ Լիբիայում ցանկացած արտաքին միջամտության դեմ»,- նշել են Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։