ԵՄ խորհրդի նախագահը եկող շաբաթ կայցելի Ադրբեջան

ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա, արխիվ

Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մարտի 11-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։

«Այցը տարածաշրջանային բնույթ չի կրում։ Սա ԵՄ խորհրդի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան», - ԵՄ խորհրդի նախագահի գրասենյակից լուրը հայտնել են ադրբեջանական Report գործակալությանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հանդիպումներ են նախատեսված Կոշտայի այցի շրջանակում։