ԵՄ հանձնաժողովն իրավունք ունի ընդունել Խաղաղության խորհրդի հանդիպմանը մասնակցելու հրավերը. խոսնակ

ԵՄ հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին հանդիպմանը մասնակցելու հրավերը՝ չնայած տարբեր անդամ պետություններից հնչած քննադատություններին։ Այս մասին այսօր լրագրողներին Բրյուսելում հայտնել է հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոնը՝ ընգծելով, թե հանձնաժողովի լիազորությունների մեջ է մտնում նման հրավերներին մասնակցելը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն էր ասել, որ ԵՄ հանձնաժողովը չպետք է ընդուներ հրավերը, քանի որ «այն խորհրդից մանդատ չի ստացել»։

Պինյոն արձագանքել է, որ «հանդիպմանը մասնակցությունը չի նշանակում, թե հանձնաժողովը հավանություն է տալիս Խաղաղության խորհրդին, այլ հստակ ազդակ է, որ հանձնաժողովը պարտավորություններ ունի Պաղեստինի և Գազայի վերականգնման շուրջ»։

Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։