ԵՄ դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ

Եվրամիության և Իրանի դրոշները, կոլաժ

Վերջին երկու օրերին Եվրամիության անդամ պետությունների՝ Թեհրանում հավատարմագրված դեսպանները հրավիրվել են Իրանի արտգործնախարարություն։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ դեսպաններին ԱԳՆ հրավիրելու պատճառը ԵՄ կողմից նախորդ շաբաթ կայացված որոշումն էր, որի համաձայն Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», ընդգրկվել է ահաբեկչական կառույցների ցանկում։

«Դեսպաններին ԱԳՆ հրավիրելը ամենափոքր քայլն է, որին դիմում է Թեհրանը ԵՄ այս որոշման առթիվ», - ընդգծել է Բաղային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարում է ԵՄ երկրների բանակները «ահաբեկչական խմբեր» դիտարկելու մասինԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն