Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավարը

Մեղրի, արխիվ

Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Ազատությանը» հատնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

Հակակոռուպցիոնից հայտնում են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն կարող հայտնել: