Ձերբակալվել է «Հանրապետական» կուսակցության անդամ Արման Սահակյանը, ով 2011-ից մինչև 2018 թվականը ղեկավարել է պետական գույքի կառավարման վարչությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կառույցում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կոմիտեից մանրամասներ չեն հաղորդում:
«Ազատության» տեղեկություններով նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փողերի լվացման նոր մեղադրանք ՀՀԿ-ական նախկին պաշտոնյային. Արման Սահակյանը չի ընդունում մեղադրանքըՆախորդ տարի էլ ընդդիմադիր Հանրապետականի խորհրդի անդամ Արման Սահակյանը նոր մեղադրանքի պատճառով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել: Իրավապահները պետական գույքի կառավարման նախկին պետին դեռ 2018-ից մեղադրում են կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այդ գործի շրջանակում Սահակյանին ու ևս 12 հոգու մեղադրեցին նաև փողերի լվացման համար: Սահակյանը մեղադրանքը չի ընդունել, մինչդեռ Քննչական կոմիտեից վստահեցրել էին՝ մեղադրանքը հիմնավոր է: