Ֆիլիպինների կենտրոնական հատվածի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, Reuters-ը հաղորդվում է երեք զոհի ու հինգ վիրավորի մասին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակոցները տեղի են ունեցել մոտավորապես ժամը 9:00-ին Բարանգայ Սան Խոսեի դպրոցի ներսում, հավելելով, որ միջադեպի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում:
Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկը իններորդ դասարանի աշակերտ է, որը ձերբակալվել է։ Մյուսն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։
2022-ին էլ ավարտական միջոցառման ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել Ֆիլիպինների մեկ այլ դպրոցում։ Սպանվեց երեք մարդ, այդ թվում՝ Լամիտանի քաղաքապետը։