Դոպինգ սկանդալ վրացական ռեգբիում

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքական, արխիվ

«Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի անդամներից վեցը որակազրկվել են՝ դոպինգ վերահսկողության կանոնները խախտելու համար», - հաղորդում է BBC-ին՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը (WADA) և Ռեգբիի միջազգային ֆեդերացիային մոտ կանգած աղբյուրները վկայակոչելով։

Այդ տեղեկությունների համաձայն՝ հավաքականի նախկին ավագ Մերաբ Շարիկաձեն որակազրկվել է 11, Գեորգի Չխոիձեն՝ 6, Լաշա Խմալաձեն, Օթար Լաշկին, Միրիան Մոդեբաձեն՝ 3-ական տարով, իսկ հավաքականի մեկ այլ խաղացող Լաշա Լոմիձեն՝ 9 ամսով։

WADA-ի պնդմամբ՝ վրացի ռեգբիստները դոպինգ-թեստերի ժամանակ փոխարինել են լաբորատորիաներ հանձնվող նմուշները, բացի այդ, որոշ դեպքերում, նրանք նախապես տեղեկացված են եղել սպասվող դոպինգ-թեստերի մասին։