Դադարեցվել է Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի և հարակից շրջանների ջրամատակարարումը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ԱԹՍ-ները այսօր առավոտյան հարվածել են Դոնեցկի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով դադարեցվել է խմելու ջրի զտման կայանի էլեկտրամատակարարումը։
Ջրամատակարարման վերականգնման հնարավոր ժամկետների մասին տեղական աղբյուրները չեն հաղորդում։ Դեռ մինչև այսօրվա հարվածները Դոնեցկի բնակչությանը ջուր էր մատակարարվում օրական ընդամենը մի քանի ժամով։