«Դոգ» անունով հայտնի Վարդան Ղուկասյանը՝ վարչապետի թեկնածու

ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն «Դոգ» մականունով հայտնի, այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է:

Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդեց, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ», - հայտարարեց Ղուկասյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից:

«Այս բանտում մարդիկ խելագարվում են», - կուսակիցներին փոխանցեց Վարդան Ղուկասյանը՝ պնդելով, թե «շունն անգամ չէր դիմանա այդ պայմաններին»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Ամերիկյան դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դոգն» այս ամիս դուրս կգա բանտից և կառաջնորդի ԴՕԿ դաշինքը«Դոգը» դեռ անազատության մեջ է. ամերիկյան դատարանը կքննի նրան ազատ արձակելու հարցը «Դոգը» դեռ անազատության մեջ է. ամերիկյան դատարանը կքննի նրան ազատ արձակելու հարցը