Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից զոհվել է երկու մարդ

Ռուս զինվորականներն անցած գիշեր 255 հարվածային անօդաչու են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 195-ը խոցվել են ուկրաինական զինված ուժերի կողմից, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Անկախ աղբյուրներից տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։

Նիկոպոլի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը տուժել են։ Ռուս զինվորականները հարձակվել են նաև Խարկովի արվարձանում գտնվող փոստային տերմինալի վրա, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 30-ի երեկոյան հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել Օդեսայի նավահանգստին, ինչպես նաև Օդեսայից հարավ գտնվող մի բեռնանավի, որը, ըստ ռուսական կողմի, տեղափոխում էր ռազմական նշանակության բեռներ։