Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետը՝ Օդեսայի նոր քաղաքապետ

Ուկրաինա - Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լիսակ, արխիվ

Ռուսական անձնագիր ունենալու մեղադրանքով պաշտոնանկ արված Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին կփոխարինի Դնեպրոպետրովսկի մարզը ղեկավարող Սերգեյ Լիսակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի մեծությամբ երրորդ քաղաքի ղեկավարին նախօրեին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, ինչը ավտոմատ կերպով հանգեցրել է պաշտոնանկության։

Ինքը՝ Օդեսայի արդեն նախկին քաղաքապետը, պնդել է, որ երբեք ռուսական անձնագիր չի ունեցել, և հայտարարել է վեճը դատարան տեղափոխելու մտադրության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Օդեսայի քաղաքապետին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից