Դմիտրիև․ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են դատապարտյալների նոր փոխանակման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիև, արխիվ

«Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են ամերիկյան բանտերում գտնվող ռուս և ռուսաստանյան բանտերում գտնվող ամերիկացի դատապարտյալների նոր փոխանակման հնարավորության հարցը», - ամերիկյան Axios կայքի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը: Նա հայտնել է, որ այս հարցով հանդիպել է մի շարք ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Թրամփի թիմակիցների հետ։

Axios-ի տեղեկություններով՝ Դմիտրիևի զրուցակիցն է եղել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Կիրիլ Դմիտրիևի հոկտեմբերի 24-26-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը «մոտ են դիվանագիտական ​​լուծմանը». Կիրիլ Դմիտրիև