Դիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր զոհվածների դիերի հերթական փոխանակումն են իրականացրել:

Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հաղորդել է, որ ստացել է 252 զոհվածների դիեր: Ռուսական կողմի պնդմամբ՝ այդ դիերն ուկրաինացի զինծառայողներինն են: Կիևը մարմինների նույնականացում կկատարի:

Բելառուսական БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական կողմին են վերադարձվել 23 դիեր:

Փոխանակումն իրականացել է Ուկրաինայի և Բելառուսի սահմանի «Նովայա Գուտա» անցակետում:

Դիերի նախորդ փոխանակումը կատարվել էր օգոստոսի 13-ին, Ուկրաինային էին վերադարձվել 261, Ռուսաստանին՝ 24 զոհվածների մարմիններ: