Դեմոկրատական կուսակցությունը, ըստ հետընտրական հարցումների, հաղթում է ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում՝ վերցնելով Կոնգրեսի վերահսկողությունը Դոնալդ Թրամփի նախագահության մնացած ժամկետի համար։
Ըստ CBS News-ի կանխատեսումների՝ դեմոկրատները կստանան Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 229-ը, իսկ հանրապետականները՝ առնվազն 161-ը։ Սենատի 100 մանդատներից դեմոկրատները, ըստ կանխատեսումների, ստանում են 51-ը, իսկ 49-ը:
Չնայած քվեների հաշվարկը դեռ ընթանում է և որոշ տեղամասեր դեռ նոր են փակվել, ըստ կանխատեսումների, դեմոկրատները մի շարք անակնկալ հաղթանակներ է տանում այն նահանգներում, որտեղ հանրապետականներն են իշխանության, այդ թվում՝ Տեխասում, Կանզասում և Օհայոյում։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, 3-ը նոյեմբերի, 2026թ.
Այս քվեարկության ժամանակ նաև մի շարք նահանգներում նահանգապետերի ընտրություն է անցկացվում: Դեմոկրատ թեկնածուները, ըստ CBS News-ի կանխատեսումների, նահանգապետերի մրցապայքարում հաղթում են Տեխասում, Օհայոյում, Այովայում, Կալիֆոռնիայում:
Տեխասի հանագապետի մրցապայքարում դեմոկրատ Ջինա Հինոջոսան հաղթել է նահանգը երեք ժամկետ ղեկավարած հանրապետական Գրեգ Աբբոտին՝ դառնալով առաջին դեմոկրատը վերջին 30 տարում, որ զբաղեցնում է նահանգապետի պաշտոնը:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում գրել է որ ընտրություններում իր Հանրապետական կուսակցությունը պարտվում է, քանզի քվեաթերթիկում չկար իր՝ Թրամփի անունը: «Ես քվեաթերթիկում չէի, իսկ եթե լինեի, մենք կհաղթեինք մեծ առավելությամբ»,- գրել է նա:
Դեմոկրատ սենատորի թեկնածու Ջեյմս Տալարիկոյի կողմնակիցները արձագանքում են ընտրությունների վաղաժամ արդյունքներին, 3-ը նոյեմբերի, 2026թ. Տեխաս
New York Time-ին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները: «Գիտեք, մենք անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատելուն: Հավանաբար ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է նա։
Լրատվամիջոցներն ու վերլուծաբանները նշում են, որ դեմոկրատների կողմից Կոնգրեսի վերահսկողությունը վերցնելը լուրջ ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի իշխանության վրա: