Դավիթ Համբարյանը՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Դավիթ Համբարյանը, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Դավիթ Համբարյանը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԱԽ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Դավիթ Համբարյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ և ներքին գործերի նախարարի տեղակալ: