Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի կալանքը

Լիդյա Մանթաշյանը դատարանում, արխիվ

Դատարանն այսօր վերացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը, կիրառեց վարչական հսկողություն և գրավ՝ նրան անմիջապես ազատ արձակելով դատարանի դահլիճից:

Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:

Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները և առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք՝ գրավով:

Նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Քաղաքական ճնշումներն ահագնացել են»․ ընդդիմությունն առանց իշխանության լսումներ անցկացրեցՆստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով«Պատժիչ գործողություն», «վրեժխնդրություն». ինչո՞ւ ազատ չի արձակվում Լիդյա Մանթաշյանը«Կպել են անձամբ իմ պատվին». Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ բանտում



Մանրամասները տե՛ս այստեղ