Դատարանը սկսել է քննել է քննել Քննչականի միջնորդությունը այսօր վաղ առավոտյան ձերբակալված Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Փաստաբան Տիրայր Կարապետյանը փոխանցեց՝ ընդդիմադիր գործիչը մեղքը չի ընդունում, գործը համարում է քաղաքական հետապնդում։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Ավելի վաղ նա հարցաքննվել էր Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Իրավապահների պնդմամբ՝ նա Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել օտարերկրյա գործակալի։
Խոսքը, ըստ իրավապահների, 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ նիստի մասին է։ Մանուկյանը պնդել է, որ չի հիշում՝ մասնակցե՞լ է այդ փակ նիստին, թե՞ ոչ, և գործը որակել է քաղաքական հետապնդում։