Վաշինգտոնի շրջանային դատարանը մերժել է արհմիությունների հայցն ու վճռել, որ դատական ատյանը չի կարող արգելափակել դաշնային աշխատողներին զանգվածաբար ազատելու՝ Թրամփի վարչակազմի որոշումները:
Անցած ամսվա վերջին ԱՄՆ նոր վարչակազմը գրեթե 2 միլիոն պետական ծառայողների տեղեկացրել է հաստիքների կրճատման մտադրության մասին և առաջարկել է ցանկացողներին թողնել աշխատանքը սեփական ցանկությամբ՝ պահպանելով աշխատավարձն ու այլ արտոնությունները մինչև սեպտեմբեր։
Ուժի մեջ թողնելով այդ որոշումը՝ դատավորը միաժամանակ ընդունել է, որ այն քաոսային իրավիճակ է ստեղծել։
Պետական ծառայությունների հաստիքների կրճատումը, ներառյալ՝ նախարարությունների հնարավոր կրճատումը, եղել է Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։
Պետական ծառայողներին միավորող արհմիության ղեկավարը խիստ քննադատել էր այս նախաձեռնությունը՝ այն անվանելով «դաշնային կառավարության զտում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բյուրոկրատիան կրճատել, ժողովրդավարությունը վերականգնել»․Թրամփի ու Մասկի հարցազրույցը Fox News-ինԹրամփի վարչակազմը նախատեսում է USAID-ի 10 000 աշխատակիցներից պահել միայն 294-ին. ReutersUSAID -ի ճակատագիրն անորոշ է. բողոքի ակցիա՝ գործակալության վաշինգտոնյան կենտրոնակայանի առջևԱՄՆ-ում նախատեսվում են հաստիքների կրճատումներ պետական հաստատությունների մեծ մասում