Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր չի բավարարել ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամադովի բողոքը՝ նրան փակ ռեժիմի Ումբակիի բանտ տեղափոխելու որոշման դեմ։ Ումբակիի քրեակատարողական համալիրը համարվում է ավելի խիստ կանոններով կառավարվող բանտ, քան մյուսները։
Ըստ ակտիվիստի հարազատների՝ Սամադովը դատարանի որոշումից հետո հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին։
Բաքվի դատարանն անցած տարի 15 տարվա ազատազրկման էր դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր Սամեդովին՝ նրան մեղավոր ճանաչելով Հայաստանի օգտին լրտեսության համար։ Ինքը Սամեդովը մեղադրանքը չի ընդունել։
Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր 2024-ի օգոստոսին։ Մինչև բանտում հայտնվելը շարունակաբար հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության հաստատման դիրքերից։