Դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվել

Սամվել Կարապետյանի աջակիցները և ոստիկանները Հակակոռուպցիոն դատարանի բակում, Երևան, 13-ը մարտի, 2026թ.

Երեկ երեկոյան դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, հետո նրանց ազատ են արձակել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ներքին գործերի նախարարության խոսնակը:

Սամվել Կարապետյանի երեք աջակիցներին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակԴատարանի բակից բերման են ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներ, 3 անձ ձերբակալվել էԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը, բակում հավաքված են նրա աջակիցները