Դատախազը միջնորդեց Ծառուկյանի կալանքը երկարացրել 3 ամսով

Դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը։

Դատախազը նշեց, որ դեռ չեն չեզոքացել կալանքի հիմքերը և այլ խափանման միջոցները չունեն այն պայմանները, որոնք կարող են չեզոքացնել մեղադրյալի հակաիրավական, հակաօրինական վարքագիծը։ Դատախազը միջնորդեց կալանքը երկարացրել երեք ամսով։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հակադարձեց, թե Եվրոպական դատարանն արգելում է շաբլոնային ձևակերպումներից, իսկ դատախազի խոսքն, ըստ նրա, հենց այդպիսին էր։

ԲՀԿ առաջնորդը կալանքի տակ է 4 ամիս։ Խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորված մեծահարուստը մեղադրվում է փողերի լվացման, հափշտակության և խարդախությանը օժանդակելու հոդվածներով: Նա մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Ծառուկյանի հետ մեղադրյալի աթոռին է ևս ութ մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես արդար եմ, գործն էլ շինծու է». մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի դատավարությունը