Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով: Այն պատկանում է նախկին իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Պահանջի հիմքում, ըստ Դատախազության, այն է, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը նշված անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով նախատեսված՝ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել։
Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես, ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության: