Քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Գագիկ Ծառուկյանը դեռ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և ըստ օրենքի՝ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Թեկնածուն նաև չի կարող զրկվել ազատությունից, եթե չկա ԿԸՀ-ի համաձայնությունը, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո:

ԿԸՀ խոսնակը, մինչդեռ, «Ազատությանը» հայտնեց, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Դատախազությունից դիմում չեն ստացել: Ինչպե՞ս է այդպես ստացվել, այդ հարցն ուղղել ենք գլխավոր դատախազությանը: Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը նախ փոխանցեց, թե կճշտի և կարձագանքի, ապա հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միայն երկու ընտրատեղամասում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնական արդյունքներում. ԿԸՀՍպասում ենք՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան