Դանիայի կառավարության ղեկավարը՝ Մետտե Ֆրեդերիկսենը, հրաժարական է տվել երկրի արքա Ֆրեդերիկ X-ի հետ հանդիպումից հետո:
The Guardian-ը գրում է, որ երեկ անցկացված ընտրություններում Ֆրեդերիկսենի «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը ցույց տվեց վերջին հարյուրամյակում վատագույն արդյունքը՝ ստանալով քվեների 21,9 տոկոսը։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը՝ ստացել է 11,6 տոկոս, «Վենստրե» կուսակցությունը՝ 10,1 տոկոս։ Մնացած կուսակցությունները՝ 10 տոկոսից պակաս ձայն։
Այսպիսով, ո՛չ ձախ-կենտրոնական «կարմիր բլոկը», ո՛չ աջ-կենտրոնական «կապույտ բլոկը» չեն կարողացել խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, ինչը Եվրոպական լրատվամիջոցների գնահատմամբ՝ զգալիորեն դժվարացնում է կառավարման կոալիցիայի ձևավորումը։