Դադարեցվել է Պուտինի վաղեմի բարեկամ գործարար Տրաբերի քրեական հետապնդումը

Իլյա Տրաբերը, արխիվ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն դադարեցրել է հայտնի գործարար Իլյա Տրաբերի քրեական հետապնդումը՝ չեղարկելով նրան ներկայացված բոլոր մեղադրանքները։

Այս տեղեկությունը TACC-ի հետ զրույցում հաստատել է Տրաբերի փաստաբար Իգոր Սոչիյանցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամ համարվող պետերբուրգցի Տրաբերին մեղադրում էին տեղացի գործարար և պատգամավոր Ալեքսանդր Պետրովի՝ 2020-ին տեղի ունեցած սպանությունը պատվիրելու համար։

Իլյա Տրաբերին Սանկտ-Պետերբուրգի խոշորագույն գործարարներից մեկն է, նրա բիզնեսը հիմնականում կենտրոնացած է նավահանսգտային և նավթագազային ենթակառույցների շուրջ։