Շաբաթը սկսվեց Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված ադրբեջանական անկլավների թեմայի վերադարձով քաղաքական օրակարգ:
Կառավարությունն այս շաբաթ հաստատեց իր գործունեության հնգամյա ծրագիրը: Դատելով հինգշաբթի օրը Կառավարության կողմից հաստատված ծրագրի տեքստից, սա Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում հրապարակված առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը կենտրոնանում է ոչ միայն կամ ոչ այնքան ակնկալվող տնտեսական ցուցանիշների, որքան գաղափարախոսության վրա:
Ազգային ժողովը Կառավարության ծրագիրը կսկսի քննարկել հաջորդ շաբաթ: Մինչ այդ, սակայն խորհրդարանականները ոչ մի կերպ չէին կարողանում ավարտել մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի ձևավորումը:
Այս շաբաթ, սակայն, ընդդիմության դժգոությունների ու քննադատությունների հիմնական թիրախը Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր:
Բանակում մեկը մյուսին հաջորդող միջադեպերից հերթականը տեղի ունեցավ օգոստոսի 19-ի երեկոյան Ճամբարակում, երբ վրաերթի հետևանքով մեկ զինծառայող զոհվեց, ևս վեցը վիրավորվեցին: