ՉԼ. «Արարատ-Արմենիան» տանը հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ:

«Ամենաբարդ մրցակիցն էր, որ մենք հանդիպել էինք: Երբ նրանք գնդակով էին, մենք, իսկապես, լուրջ խնդիրներ էինք ունենում, պատասխան խաղը մեզ համար շատ բարդ է լինելու: Մենք մեծ հավակնություններ ունենք ու պատիվ ունենք ներկայացնել այս փոքր երկիրը»,- հետխաղյա ասուլիսին ասաց «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին: