ՉԼ. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից, հուլիսի 14,2026թ.

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2-3 հաշվով «Արարատ-Արմենիան» զիջեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։

Տնային խաղում «Արարատ-Արմենիա»-ն 2:0 հաշվով հաղթել էր «Ռիգա»-ին, այսպիսով՝ երկու հանդիպումների հանրագումարում գրանցվեց 4-3 արդյունք և Հայաստանի գործող չեմպիոնը ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է:

Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի «Ֆլորիանա» - «Շեմրոկ Ռովերս» դիմակայության հաղթողը։