Չինաստանն ու նախագահ Սի Ծինփինը հնարավորություն ունեն վերջ դնելու Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը՝ ազդեցություն գործելով նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և կրճատելով համագործակցությունը։
Այս մասին այսօր Պեկինում լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
Ավելի վաղ՝ նույն օրը, Չինաստանի առաջնորդը նշել էր, որ Օրպոյի հետ զրույցում շեշտել է՝ Չինաստանն ու Ֆինլանդիան պետք է սատարեն ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային համակարգին և խթանեն տնտեսական գլոբալացման վրա հիմնված բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։