Չինաստանի նախագահը կոչ է անում վերաբացել Հորմուզի նեղուցը

Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա երթևեկության համար»:

Երեկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցում Չինաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կբխի «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից»:

Սի Ծինփինի մեկնաբանությունները հաջորդել են ամերիկյան նավատորմի կողմից TOUSKA բեռնանավի առգրավմանը, որը Չինաստանից էր վերադառնում Իրան:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ մտահոգություն էր հայտնել նավի առգրավման կապակցությամբ և վերահաստատել Պեկինի պաշտոնական դիրքորոշումը, որը ջանքեր է գործադրում Իրանի շուրջ դեէսկալացիայի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սի Ծինփինը «շատ ուրախ է», որ Հորմուզի նեղուցը արագ բացվում է. ԹրամփԻնչ է պետք իմանալ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մասինԻնչպե՞ս է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարում համաշխարհային առևտուրը՝ նավթից և գազից անդին