Չինաստանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում Թայվանի շուրջ

Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Թայվանի շուրջ, 24-ը մայիսի, 2024թ․

Չինաստանի բանակը Joint-Sword-2024A ծածկագրով երեկվանից լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Թայվանի շուրջ, որտեղ շաբաթվա սկզբին Լայ Չինգ-Տենը ստանձնեց նախագահի պաշտոնը։

«Չինաստանի բանակի ծովային, ռազմաօդային և հրթիռային զորքերի համատեղ ռազմական գործողությունների նպատակն է ճնշելու Թայվանի անկախության անջատական ուժերի ամբարտավանությունը և զսպել արտաքին միջամտությունը»,- այսօր հայտարարել է Չինաստանի «Ժովրդական ազատագրական բանակի» մամուլի խոսնակ Վու Ցյանը։

«Չինաստանի զինվորականները հակամիջոցների կդիմեն այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել երկրի ամբողջական վերամիավորումը»,- ընդգծել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սի Ծինփին․ «Թայվանի հետ վերամիավորումը անխուսափելի է»