Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Չեռնոբիլի միջուկային աղետի 40-րդ տարելիցը:

Կիևը հայտարարում է, որ Մոսկվան բազմիցս հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել կայանի հարակից տարածքներում՝ ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու համար, իսկ անցյալ տարի տեղի ունեցած հարձակման ժամանակ նույնիսկ վնասվել է կայանի կարևոր պաշտպանիչ վահանը։

«Չեռնոբիլի աղետը Մոսկվայի հրահանգով իրականացված ռեակտորի փորձարկման արդյունք էր, որն իրականացվել էր անվտանգության կանոնների խախտմամբ, և որին հաջորդեցին սուտն ու կոծկումը», - հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

1986 թվականի ապրիլի 26-ի վաղ առավոտյան խորհրդային կառույցի 4-րդ ռեակտորում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հալման արդյունքում միլիոնավոր մարդիկ ենթարկվել են ճառագայթման, հարյուր հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ հսկայական տարածքներ աղտոտվել են:

Այդ ժամանակից ի վեր հազարավոր մարդիկ մահացել են ճառագայթման հետ կապված հիվանդություններից, ինչպիսին է քաղցկեղը, թեև զոհերի ընդհանուր թիվը և առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունը դեռևս մնում են բուռն քննարկումների առարկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան միտումնավոր միջուկային միջադեպերի ռիսկ է ստեղծում, պնդում է Զելենսկին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ն Չեռնոբիլի ատոմակայանին է հարվածել. Կիևը Ռուսաստանին է մեղադրում, Մոսկվան հերքել է