Ճապոնիայի իշխող ուժը պատմական հաղթանակ է տարել

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ:

Reuters գործակալությունը մանրամասնել է, որ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում ստացել է 316 տեղ 465-ից, ինչը օրենսդիրի պատմության մեջ լավագույն արդյունքն է, ինչպես նաև մեծ հաղթանակ է 64-ամյա Տակաիչիի համար:

Ընտրություններին մասնակցել է 1 284 թեկնածու

Տակաիչին Ճապոնիայի վարչապետ է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիայում արտահերթ ընտրություններ կկայանան