Բրիտանացի ազգայնականների առաջնորդը վայր է դնում մանդատը

Միացյալ Թագավորություն - Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջ, արխիվ

Մեծ Բրիտանիայի ծայրահեղ աջ Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջն այսօր հայտարարել է, որ վայր է դնում Համայնքերի պալատում իր մանդատը՝ բողոքելով իր անվան շուրջ ծագած «հակաքարոզչական արշավի դեմ»։

Շաբաթներ առաջ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Ֆարաջը 5 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվություն է ստացել կրիպտոարժույթով զբաղվող միլիարդատեր Քրիստոֆեր Հարբորինից։ Հրապարակումներից հետո Ֆարաջի դեմ պաշտոնական հետաքննություն էր նախաձեռնվել՝ նվիրատվությունների հայտարարագրման ժամկետները խախտելու կասկածանքով։

Ֆարաջը հայտարարել է, որ մասնակցելու է իր ընտրատարածքում կազմակերպվելիք վաղաժամ ընտրություններին՝ փորձելով կրկին ստանալ ընտրողների աջակցությունը։ «Առաջիկա ընտրությունները պայքար են լինելու ժողովրդի և քաղաքական վերնախավի միջև», - հայտարարել է բրիտանացի ազգայնականների առաջնորդը։