Բրազիլիան հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնի են 1/4-ի զույգերից երկուսը

ԱՄՆ - Բրազիլացիներ Նեյմարը և Ռաֆինյան Նորվեգիայից կրած պարտությունից հետո, Նյու Ջերսի, 5-ը հուլիսի, 2026թ.

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Մրցաշարի 1/8 եզրափակիչում բրազիլացիները 1:2 հաշվով պարտություն կրեցին Նորվեգիայի թիմից:

Կիրակի օրը կայացած 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց դաշտի տերերին՝ Մեքսիկայի ընտրանուն:

Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի չորս զույգերից երկուսը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 10-ին ուժերը կչափի Մարոկկոյի թիմի հետ, իսկ հուլիսի 12-ին կհանդիպեն Նորվեգիան և Անգլիան:

Այսօր կանցկացվեն 1/8 եզրափակիչի Պորտուգալիա-Իսպանիա և ԱՄՆ-Բելգիա, վաղը՝ Շվեյցարիա-Կոլումբիա և Արգենտինա-Եգիպտոս հանդիպումները, որոնց հաղթողներն էլ կկազմեն քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերը:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիան, Նիդերլանդները հրաժեշտ տվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՖուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց փլեյօֆ փուլըՖուտբոլի աշխարհի առաջնության խմբերում վերջին հանդիպումներն ենՌոնալդուն՝ Աշխարհի վեց առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստԻրանը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսի հանդերձարանում՝ Բելգիայի հետ ոչ-ոքիից հետոՖուտբոլի աշխարհի առաջնություն. Մեքսիկան, ԱՄՆ-ը և Գերմանիան արդեն փլեյօֆում են Սպիտակ տունը պաշտպանում է Իրանի թիմի նկատմամբ սահմանափակումները ֆուտբոլի աշխարհի առաջնությունումԻրանը՝ Մեքսիկայում, ուզբեկները՝ պատմական դեբյուտով, անվտանգության խիստ միջոցառումներ․ մեկնարկում է Մունդիալ-2026-ը