Բոսֆորում թուրքական լցանավ է խոցվել

Թուրքիա - Altura լցանավը Բոսֆորի նեղուցում, մարտ, 2026թ.

Անցած գիշեր անհայտ ծագման անօդաչու թռչող սարքը խոցել է Բոսֆորի նեղուցում գտնվող թուրքական Altura լցանավը։

Reuters-ի տեղեկություններով` աֆրիկյան Սիերա Լեոնե պետության դրոշի ներքո նավարկող և թուրքական Besiktas ընկերությանը պատկանող տանկերը օրեր առաջ լքել էր Նովոռոսիյսկի նավահանգիստը՝ Ռուսաստանում արդյունահանված 1 միլիոն բարել նավթի խմբաքանակով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նավը գտնվում էր Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո։

Թուրք փրկարարների տեղեկություններով հարվածի հետևանքով վնասվել է Altura-ի շարժիչը, անձնակազմի 27 անդամները չեն տուժել։