Բոլովիայի ռազմաօդային ուժերի Hercules ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի կենտրոնական բանկի նոր թղթադրամները, վթարի է ենթարկվել Էլ Ալտո քաղաքում՝ մայրաքաղաք Լա Պազից ոչ հեռու:15 մարդ Է զոհվել, առնվազն 30-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռազմական ինքնաթիռը դուրս է եկել Սանտա Կրուս քաղաքից և վայրէջք կատարելուց հետո կործանվել՝ թռիչքուղուց դուրս գալով:
Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվում վթարի վայրում՝ գետնին ցրված գումարները հավաքելու համար: Տեղի իշխանությունները, որոնք գտնվում էին դեպքի վայրում, մարդկանց հեռացրել են՝ օգտագործելով ջրցան և արցունքաբեր գազ: