Բողոքի ակցիաներ Հավանայում. վառելիքի պաշարները սպառվել են

Ցույցեր Հավանայում, 13-ը մայիսի

Կուբայի մայրաքաղաք Հավանայում չորեքշաբթի երեկոյան բողոքի ակցիաներ են ընթացել։ Ամերիկյան շրջափակման ֆոնին՝ կարիբյան կղզին էներգետիկ ճգնաժամում է հայտնվել, բնակիչներին զայրացրել են համատարած հոսանքազրկումները։

Ցուցարարները ճանապարհներ են փակել, աղբ այրել, վանկարկելով՝ «Միացրե՛ք լույսերը», ինչպես նաև՝ «Միասնական ժողովուրդը երբեք չի պարտվի»։

Reuters-ի հաղորդմամբ՝ այս գիշեր բողոքի խոշորագույն ակցիան է ընթացել էներգետիկ ճգնաժամի մեկնարկից ի վեր։

Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարը նախօրեին հայտարարել էր, որ դիզելային և նավթային վառելիքի պաշարներն ամբողջապես սպառվել են, իսկ էլեկտրական ցանցը «կրիտիկական» վիճակում է հայտնվել։

Էներգետիկ դեֆիցիտը և հոսանքազրկումները վատթարացան հունվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտարարել է Կուբայի կոմունիստական կառավարությանը հեռացնելու ցանկության մասին, էմբարգո սահմանեց՝ երկրին վառելիք մատակարարել փորձող պետություններին սպառնալով տուրքերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպես նավթով հարուստ Վենեսուելայի շուրջ անկայունությունը կազդի հեռավոր գործընկերների հետ առևտրի վրաԹրամփը Կուբային կոչ է արել համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԱՄՆ-ն արտոնել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթակրին ժամանել ԿուբաԹրամփ․ «Մենք բանակցելու ենք Կուբայի հետ»