Հանրապետականը ցանկանում է քայլերթ իրականացնել, ոստիկանությունն արգելում է

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ և պատրաստվում են քայլերթով շարժվել Մարզահամերգային համալիրի ուղղությամբ, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տալու առաջանալ:

Երթուղին, որով պատրաստվում են շարժվել այստեղ հավաքված քաղաքացիները, անցում է այն հատվածներով, որոնք ոստիկանությունը հայտարարել է, որ փակ են երթևեկության համար:

Աշոտյանը բացատրեց, որ իրենք ուղղակի պաստառներով լուռ քայլելու են մայթերով, այլ մտադրություն չունեն, և ոստիկանությունը երթը արգելող որևէ հայտարարություն չի արել, հետևապես՝ եթե փորձեն խոչընդոտել երթը, ապա ապօրինություն կգործեն:

Այս հատված ոստիկանության ուժեր են բերվում, որոնք արգելում են Հանրապետականի անդամներին քայլերթ իրականացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան»-ը եվրոպացիների ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի, արցախցիների, գերիների խնդիրներինԵրևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ են