Բողոքի ակցիա Բեյրութում՝ հակամարտությունների ընթացքում լրագրողների սպանությունների դեմ

Բողոքի ակցիա Բեյրութում՝ հակամարտությունների ընթացքում լրագրողների սպանությունների դեմ, ապրիլի 23,2026թ.

Լրագրողները և մեդիա աշխատողներն այսօր հավաքվել են Բեյրութի կենտրոնում՝ բողոքելու հակամարտությունների ընթացքում լրագրողների սպանությունների դեմ։

Երեկ հայտնի դարձավ, որ լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը սպանվել էր Իսրայելի հարվածների հետևանքով։ Նրա գործընկեր լուսանկարիչը վիրավորվել է։
Իսրայելի բանակը Խալիլի մահվան վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը հայտարարել է, որ լրագրողների թիրախավորումը «ռազմական հանցագործությունն» է։
«Լիբանանը չի խնայելու ջանքեր՝ այս հանցագործությունները համապատասխան միջազգային կառույցներում հետապնդելու համար»,- X-ում գրել է Լիբանանի վարչապետը։