Իսպանիայի խորհրդարանը կլուծարվի և նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն, հայտարարել է վարչապետը: Պատճառը բնակարանային ճգնաժամ է, որը զանգվածային ցույցերի առիթ է դարձել: Իսկ իրավիճակը շտկելու Պեդրո Սանչեսի փորձերն էլ ձախողվել են, խորհրդարանը դեմ է քվեարկել նրա բոլոր առաջարկներին:
Իսպանիայում ցույցերն սկսվել են սեպտեմբերի վերջից, երբ 87-ամյա մի կին դրսում էր հայտնվել՝ բնակվարձը չվճարելու համար: Նրա բնակվարձը բարձրացրել էին ավելի քան հինգ անգամ՝ 500 եվրոյից հասցնելով 2650 եվրոյի: Այց ընթացքում ցույցեր են եղել երկրի 40 քաղաքներում: Մադրիդում ցուցարարները նաև վրաններ են խփել:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, 5-ը հոկտեմբերի, 2026թ.
«Ընդլայնել ժողովրդի աջակցությունը»
Որպես իրավիճակից լուծում՝ վարչապետ Սանչեսն առաջարկել է՝ մեջբերեմ՝ «թարմացնել և ընդլայնել ժողովրդի աջակցությունը» կառավարությանը։ Ըստ նրա՝ ժողովո՛ւրդը, պետք է որոշի՝ ցանկանում է միանալ ծայրահեղ աջերի՞ն, ինչը, նրա պնդմամբ կհանգեցնի հետընթացի, թե՞ ուզում է, որ Իսպանիան մնա սոցիալական արդարության և բաց քաղաքականության բաստիոն։
«Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է, որ մեր երկիրը հե՞տ գնա, թե՞ առաջ։ Նախընտրում է այնպիսի կառավարություն, որը կծառայի հասարակության մեծամասնությա՞ն շահերին, թե՞ կնախընտրի իշխանության ղեկը հանձնել ծայրահեղ աջակողմյան կոալիցիային»,- ասել է վարչապետը։
Քվեարկություն հանուն փոփոխության
Իսպանական ծայրահեղ աջակողմյան «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը հայտարարել է, թե «ուրախ է», որ արտահերթ ընտրություններ կլինեն:
Բողոքի ակցիա Մադրիդում, 3-ը Հոկտեմբերի 2026թ.
Իսպանիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդն էլ կոչ է արել մերժել գործող ձախակենտրոն կոալիցիոն կառավարությանը և առաջիկա ընտրություններում աջակցել իրենց: Ալբերտո Նունյես Ֆեյխոն ասել է, թե վերջապես Իսպանիան հնարավորություն կունենա քվեարկել հանուն փոփոխության, ավարտել այս դարաշրջանը և սկսել ավելի լավը։
«Իսպանիան չափազանց երկար ժամանակ հայտնվել է հսկայական ստի թակարդում, որն ամեն ինչ ապականել է։ Մենք դիմացել ենք անբարեխիղճ քաղաքականությանը և իշխանության անսահման հավակնություններին։ Կառավարություն, որը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար»,- ասել է Ալբերտո Նունյես Ֆեյխոն։
Մարդիկ ցույց են անում խորհրդարանի դիմաց, Մադրիդ, Իսպանիա
Իսպանացիները ողջունում են ընտրությունների անցկացումը
Սոցհարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ հենց պահպանողականները կարող են հաղթել առաջիկա ընտրություններին, որոնց անցկացումը շատերն են ողջունում՝ պնդելով, որ դա խիստ անհրաժեշտ քայլ էր։
«Կարծում եմ՝ մեզ ընտրություններ են պետք։ Անկասկած, հենց հիմա։ Մենք պետք է անմիջապես ազատվենք նրանից։ Իմ կարծիքով, նա սարսափելի վատ է աշխատում։ Ամեն ինչ ավարտված է»,- Մանուելա Ֆերիան:
Վրաններ Պուերտա դել Սոլ հրապարակում, 2-ը հակտեմբերի, 2026թ. Մադրիդ, Իսպանիա
«Կարծում եմ՝ սա լավ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Նրանք կարող էին ընտրությունները մի քիչ ավելի շուտ անցկացնել։ Իրավիճակը վատ է … Երիտասարդներն ապագայի քիչ հեռանկարներ ունեն։ Եվ կցանկանայի, որ վերջապես իշխանության գա իսկապես ձախակողմյան կառավարություն»,- ասել է Ռամոն Դիաս անունով մեկ այլ քաղաքացի:
«Կարծում եմ՝ հիանալի է, որ մենք առաջ ենք շարժվում, որ վերջ է դրվում նրա իշխանությանը, քանի որ նա ոչնչացնում է Իսպանիան»,- հավելել է Կլաուդիա անունով մեկ այլ իսպանացի:
Պեդրո Սանչեսն Իսպանիայի վարչապետն է 2018-ից: Նա աչքի է ընկել մի շարք հարցերի շուրջ իր կոշտ դիրքորոշմամբ՝ սկսած պաղեստինյան պետության ստեղծումից՝ ավարտած «տեխնոլոգիական օլիգարխների» դեմ պայքարով, նույնիսկ, երբ մի շարք անհաջողություններ և սկանդալներ թուլացրին նրա դիրքերը երկրի ներսում:
Իսպանիայում մինչև 2027-ը ընտրություններ նախատեսված չէին: