Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել և ներկայացնում են Քննչական կոմիտե, փոխանցում են Ոստիկանությունից:
ԲՀԿ-ի հետ մեկ ցուցակով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան»-ի անդամները պնդում են, որ Ներքին Չարբախում «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներից մեկը վրաերթի է ենթարկել քարոզարշավի մասնակիցներին ու մի տղամարդու, որը պարզապես փորձում էր կրքերը հանդարտեցնել:
Ըստ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի՝ այդ տղամարդը հոսպիտալացվել է, իրենց կուսակցության մի քանի անդամներ տարբեր վնասվածքներ են ստացել: